Յուրաքանչյուր միջամտություն ձևավորվում է թիմի և կազմակերպության դաշտի ուսումնասիրության հիման վրա՝ հաշվի առնելով այդ գործընթացում ի հայտ եկած օրինաչափությունները, ռեսուրսները և տվյալ պահին առաջնային զարգացման ուղղությունները։
Գեշտալտային մոտեցմամբ մենք դիտարկում ենք ոչ միայն առանձին մարդկանց վարքը, այլ ամբողջ թիմային համակարգը և այն դաշտը, որտեղ ձևավորվում են փոխհարաբերությունները։ Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են թիմի անդամները միմյանց հետ մտնում կոնտակտի, ինչպես է ձևավորվում վստահությունը, ինչպիսի հաղորդակցման ձևեր են գերակշռում, ինչպես են կայացվում որոշումները, ինչպես է բաշխվում պատասխանատվությունը, ինչպես է թիմն արձագանքում փոփոխություններին, անորոշությանը և կոնֆլիկտներին, ինչպես նաև ինչպիսի ռեսուրսներ և զարգացման հնարավորություններ են առկա թիմում։
Այս գործընթացի արդյունքում նախագծվում է տվյալ թիմի առանձնահատկություններին համապատասխան փորձառական ծրագիր, որը ստեղծում է անվտանգ միջավայր՝ նոր փորձառության, գիտակցվածության և փորձարկման համար։ Ծրագիրը նպաստում է իրական կոնտակտի, փոխադարձ վստահության, պատասխանատվության, ճկուն համագործակցության և թիմի զարգացման բնական գործընթացի ամրապնդմանը։