Թիմբիլդինգը մեզ համար մեկօրյա միջոցառում չէ, այլ անհատականացված, շարունակական գործընթաց։

Ինչով ենք առանձնանում

Մենք ստեղծում ենք միջավայրեր, որտեղ մարդիկ կարող են ապահով կերպով մտնել նոր փորձառության մեջ։ Անվտանգությունն այստեղ չի նշանակում առանց ռիսկի. այն նշանակում է տարածք, որտեղ ուշադրության կենտրոնում ոչ թե անհատական սխալն է, այլ խմբի ընդհանուր փորձառությունը՝ որպես ամբողջություն։ Հաջողությունը ծնվում է ոչ թե սխալներից խուսափելուց, այլ խմբի էներգիայի ամբողջական մոբիլիզացիայից և իրական կապից միմյանց հետ։

Երբեմն այս ճանապարհին առաջանում է դիմադրություն՝ լռություն, կասկած, բացվելու դժվարություններ։ Մենք չենք դիտարկում դա որպես ձախողում կամ հաղթահարման ենթակա խոչընդոտ։ Դիմադրությունը մեզ համար տեղեկություն է թիմի մասին. այն ցույց է տալիս, թե որտեղ է իրական ցավը, իրական վախը կամ իրական պատմությունը, որին արժե ուշադրություն դարձնել։

Յուրաքանչյուր ուժեղ և զարգացող թիմ սկսվում է իրական կոնտակտից։ Երբ մարդիկ գիտակցված են, վստահում են միմյանց, կարողանում են բաց երկխոսել և ստեղծագործաբար արձագանքել փոփոխություններին, արդյունավետությունը դառնում է ոչ թե նպատակ, այլ այդ գործընթացի բնական արդյունքը։

Յուրաքանչյուր կազմակերպության համար կառուցում ենք անհատականացված ծրագիր՝ հաշվի առնելով աշխատանքի բնույթը, թիմի կառուցվածքը և այն մարտահրավերները, որոնց հետ առնչվում են թիմերը առօրյայում։

Սկզբից ներկայացնում ենք թիմին, թե ինչ մոտեցմամբ ենք աշխատում և ինչին ենք ուշադրություն դարձնելու գործընթացում, որպեսզի ամեն ինչ լինի թափանցիկ։ Այնուհետև, խաղերի ընթացքում և՛ մենք, և՛ թիմի անդամներն իրենք դառնում են դիտորդ՝ նկատելով, թե ինչ է իրականում կատարվում իրենց ներսում և իրենց միջև, ինչ ուժեր են առաջանում դաշտում։

Դրանից հետո առանձնացնում ենք ևս մեկ օր՝ հանդիպման համար, որտեղ թիմն ինքն է կիսվում իր նկատածով և մենք ավելացնում ենք մեր մասնագիտական դիտարկումները։

Արդյունքում ձեզ ենք ներկայացնում մանրամասն հաշվետվություն, որը միավորում է թե թիմի սեփական գիտակցումները, թե մեր դիտարկումներն ու առաջարկները՝ թիմի հետագա զարգացման համար։